26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վստահության դիֆիցիտ

”Մինչ Ադրբեջանի տարբեր շրջանակներից ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին հայտարարությունները կրկին ակտիվանում են, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իտալական ԶԼՄ-ի հետ զրույցում խոսել է այն անհրաժեշտ քայլերի մասին, որոնք տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովեն:

Վերջին շրջանում, ուղղակի և անուղղակի ձևով ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհելու կարգավորելու մասին ակնարկել են Ադրբեջանի ռազմա-քաղաքական էլիտայի գրեթե բոլոր հիմնական դեմքերը, այդ թվում` երկրի նախագահ Ի. Ալիևն ու պաշտպանության նախարար Զ. Հասանովը:

Նախօրեին վերջիններիս կուռ շարքերը համալրեց նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, ով ”1նյուզ” լրատվական գործակալության հետ զրույցում անբավարար գնահատելով միջնորդ երկրների ջանքերը, հայտարարել է, որ ”Ղարաբաղի հարցը կարելի է լուծել այլընտրանքային ճանապարհով` ռազմական, քանզի չկա այլ ճանապարհ, ինչը թույլ կտա Ադրբեջանին` հասնելու ցանկալի արդյունքի”:

Նախորդ` 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում` նախագահների, ապա դեկտեմբերի 5-ին Կիևում` ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպումներից հետո միջնորդները հույս էին հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել նկատվող դրական ֆոնը:

Ավելին, դրական միտումները պահպանելու ու առաջիկայում ամենաբարձր մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպելու նապատակով, համանախագահներն ակտիվացրեցին ջանքերը` միաժամանակ կողմերին կոչ անելով զերծ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք լրացուցիչ լարվածություն կառաջացնեն առանց այդ էլ առկա անկայուն իրավիճակում:

Սակայն, ինչպես երևում է, Ադրբեջանում այդքան էլ լուրջ չեն վերաբերում ինչպես բուն գործընթացին, այնպես էլ միջնորդների հորդորներին, շարունակելով գործել այնպիսի ոճով, ինչը ավելի է խորացնում կողմերի միջև առկա վստահության դիֆիցիտն ու կողմերին հեռացնում նույնիսկ տարրական հարցերում պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությունից”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ