27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ օլիգարխներին կսրբացնեն…

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն առաջարկ ունի օլիգարխներին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կցանկանար, որ օլիգարխները միասին մի կառույց ստեղծեին, որին գումար կհատկացնեին՝ բարեգործական նպատակներով կիրառության համար: «Կտնօրինեին հենց իրենք այդ իրենց տրամադրած միջոցների: Նրան էլ, ով  կեղտոտ նպատակներովգ կմոտենար իրենց այդ նախաձեռնությանը, թող ձեռքը կտրեին, գլուխը կտրեին, այսինքն՝ իրենք որոշեին ինչ անել, դատավճիռը կայացնեն իրենք»,-ասաց նա:

Սակայն Ռազմիկ Դավոյանն ասաց, որ օլիգարխները, դժվար թե, այդքան կամք ունենային, իսկ հավաքողներն էլ՝ այդքան արդարություն: «Բայց կարծում եմ, որ սա աշխատող տարբերակ կարող էր լինել: 

Ժողովրդի մեջ էլ հավատը կվերականգնվեր: Իրենք էլ թող ղեկավարեն այ մարդ, բայց լինի պետության տրամադրության տակ, թող լինի տրեստի նման մի բան»,-նկատեց նա:

Ըստ նրա՝ սա կարող է օգնել Հայաստանի անկախ պետականության կայացմանը: «Այդ օլիգարխներին կսրբացնեն, եթե այդպես անեն: Նվիրյալների մի նոր ալիք է պետք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ