Փհենչհան 2018․ մեդալային հաշվարկը՝ այս պահի դրությամբ
Փհենչհանում ընթացող Ձմեռային օլմպիական խաղերի մրցույթային 7-րդ օրը շարունակվում է։ Այս պահի դրությամբ՝ ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը։
Առաջատարի դիրքը չի զիջում Գերմանիան՝ 15 մեդալով՝ 9 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե։
Երկրորդ տեղում երեկվանից Նորվեգիան է, մարզիկները նվաճել են 19 մեդալ՝ 6 ոսկե, 8 արժաթե եւ 5 բրոնզե։
Երրորդը Նիդեռլանդներն են, այս երկրի ներկայացուցիչները նվաճել են 13 մեդալ՝ 6 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե։
Նշենք, որ այս պահին մի շարք մրցումներ ընթացքի մեջ են, այնպես որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել։