27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւը վտանգավոր խելագար է. ռուս լրագրող

Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» մասին հայտարարությանն ու ասել, որ Ալիեւը վտանգավոր խելագար է:

«Эхо Москвы» ռադիոկայանի «Невзоровские среды» հաղորդման ժամանակ նա ասել է, որ դա հիանալի կերպով ապացուցում է իր խոսքերը, թե ինչի համար է հարկավոր պատմությունը և ինչից է պատմությունը բաղկացած՝ նշելով, որ այն «զարմանալի հումք է, որից կարելի է ամեն ինչ սարքել»:

«Հարգելի Ալիևը, թվում է, վտանգավոր խելագար է Երևանի մասին իր խոսակցություններով»,- ասել է նա՝ նշելով, որ հարեւան երկրների նախագահների հարցում Ռուսաստանի բախտն այնքան էլ չի բերում։

«Խորհուրդ կտայի այդ վտանգավոր խելագարին ոչ միայն ածելի, այլ մեկ սանտիմետրից ավելի մեխ չտալ, իսկ ավելի լավ է՝ դրանք ատամի մաքրիչներով փոխարինել»:

«Նա (Ալիեւը) չէ որ պատրաստվում է… նա ասաց, որ պատրաստվում է միացնել… վերադարձնել Երեւանը…ասենք լավ, նախագահական մարազմ է… Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսները եւ պատմաբանները, որոնք հիմանվորեցին այդ նախագահական մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է եւ ապրելու է: Եվ մի օր այն արյունահեղություն եւ ավերվածություններ կառաջացնի եւ ատելության հերթական բռնկումներ: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում»,- նշել է Նեւզորովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ