Որ մթերքներն են հոգնածություն առաջացնում եւ ուժասպառ անում
Ամերիկացի գիտնականները մթերքների ցուցակ են կազմել, որոնք առաջացնում են հոգնածություն եւ ուժասպառություն:
Ցուցակը գլխավորում են ոգելից խմիչքները: Գիտնականները պնդում են, որ ալկոհոլն առաջացնում է քնկոտություն, որը թուլացնում է մարդուն: Գիտնականների կարծիքով` հարբած վիճակում քնելը չի վերականգնում օրգանիզմի ուժերը:
Հոգնածություն առաջացնող մթերքների ցուցակի երկրորդ հորիզոնականում է քաղցրեղենը: Դրանք բարձրացնում են օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը, որն էլ հետո կտրուկ ընկնում է , ինչի արդյունքում մարդ ուժասպառ վիճակում է հայտնվում:
Երրորդ տեղում հնդկահավի միսն է, որը, ուսումնասիրողների կարծիքով, նույնպես հոգնածություն է առաջացնում:
Չորրորդ տեղում մակարոններն են, որոնք նույն ազդեցությունն են գործում, ինչպես քաղցրեղենը:
Եւ հինգերորդ տեղում են տապակած ուտեստները, որոնք օրգանիզմից բավական շատ ուժ եւ էներգիա են տանում: