26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամերիկացին դատարան կդիմի` պահանջելով հղի կնոջ մահը

Ամերիկայի շտապ օգնության բժիշկ Էրիկ Մունյոզը մտադիր է դիմել դատարան եւ պահանջել իր հղի կնոջը միացրած արհեստական շնչառության սարքն անջատել: Կնոջ մոտ երկու ամիս առաջ ուղեղի մահ է արձանագրվել, նա կենդանի է միայն արհեստական շնչառական սարքի շնորհիվ:

Մերլիզ Մունյոզը նույնպես բժիշկ է եղել, եւ մի քանի անգամ խնդրել է հարազատներին դժբախտության դեպքում իրեն արհեստականորեն կենդանի չպահել: Բժիշկները, սակայն, հրաժարվում են անջատել սարքը` հղում անելով օրենքի վրա:

Մեկուկես ամիս առաջ թողերի թրոմբի հետեւանքով 33-ամյա կնոջ գլխուղեղը մահացել է: Ահա գրեթե երկու ամիս է` կնոջը միացրել են արհեստական շնչառության սարքին, քանի որ վերջինը գտնվելիս է եղել հղիության 20-րդ շաբաթում: Բժիշկները ցանկանում են փրկել երեխային:

Եվ ահա Մունյոզը պատրաստվում է հարցը լուծել դատարանի միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ