16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: նա ընդգծեց, որ այդ խնդիրը միշտ եղել է, և դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել:

«Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանն էլ հայտնեց, որ անցյալ տարի լայնամասշտաբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքում «Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել:

Նա հավելեց, որ Հայաստանում անտառների պաշտպանության նոր համակարգ է ներդրվելու, որի դեպքում անտառապահները կփոխարինվեն ռեյնջերներով: Վերջիններս պատշաճ կերպով պատրաստված եւ զինված կլինեն, ինչպես նաեւ օժտված կլինեն ավելի լայն իրավունքներով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ