Գրիգոր Միրզոյանը ծննդյան օրվա մի մասը նշել է Հայաստանում, մյուս մասը՝ Ռուսաստանում
Օրերս ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը նշեց ծննդյան տարեդարձը։ Henaran.am-ի հետ զրույցում երգիչը նշեց՝ ծնունդը նշելու հաճելի արարողությունը մեկնարկել է գեսգիշերին՝ 00։00-ից սկսած։
«Ծննդյանս օրը նշեցի ընկերներիս, հարազատներիս հետ միասին։ Հենց այդ օրը՝ ցերեկը, մեկնեցի Մոսկվա, և այսպես ասած՝ ծննդյան արարողության շարունակությունը նշեցի Մոսկվայում», – նշեց Գրիգոր Միրզոյանը։
Երգիչը նշեց՝ բնականաբոր, ծննդյան օրվա առթիվ հաճելի ու գեղեցիկ նվերներ է ստացել, բայց այդ նվերներից, թերևս, ամենայուրահատուկ նվերը եղել է իր տեսահոլովակը․ Գրիգոր Միրզոյանն ինքն իր համար նվեր է պատրաստել։
«Վերջերս տեղի ունեցավ իմ «Յար նազանի» երգի պրեմիերան։ Հեղինակը կանադահայ Գրիգոր Բանանցն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Մնացականյանը։ Նախապես որոշված էր, որ մեկ այլ երգի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանվեր, սակայն լսելով հարազատներիս, ինչպես նաև մասնագետների և հատկապես Լելյա Սարիբեկյանի խորհուրդը՝ որոշեցի, որ տեսահոլովակ կնկարահանենք «Յար նազանի» երգի հիման վրա։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Էլեն Նահապետյանն է, մյուս տեսարաններում ևս խաղացել են տաղանդավոր մարդիկ։ Տեսահոլովակի կայացման հարցում մեզ օգնեց նաև «Մագա դանս» ստուդիայի պարային խումբը, ինչպես նաև դիմահարդար Աստղիկ Վարդանյանը», – նշեց Գրիգոր Միրզոյանը։
Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում, մյուս մասը՝ Էջմիածին քաղաքում։
«Տեսահոլովակի նկարահանման օրն անձրևում էր, հետևաբար որոշակի կադրեր փոխվեցին, բայց ռեժիսորի հմտության շնորհիվ ամեն բան իր տեղն ընկավ», – եզրափակեց եչգիչը։