Կինը կտրել է աղջկա ընկերոջ սեռական օրգանը
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում կինը դանակով կտրել է 18-ամյա տղայի սեռական օրգանը, ով հանդիպում էր կնոջ դստեր հետ:
The Huffington post-ի փոխանցմամբ` Բոնիտա Լին Վելան երկու տղամարդու հետ մարիխուաննա ծխելիս է եղել, երբ նրանք հանդիպել են տղային: Նրանք կապել են տղային, ինչից հետո կինը սկսել է մեղադրել տղային իր աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Ապա կինը վերցրել է դանակն ու կտրել տղայի սեռական օրգանը ու բաց է թողել նրան: Տղային հոսպիտալացրել են եւ սեռական օրգանը կրկին կարել, սակայն դեռեւս պարզ չէ` դրա ֆունկցիաները լիովին կերականգնվեն, թե ոչ:
Բոնիտա Լին Վելան ձերբակալված է: