27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իլհամ Ալիևը կրկին հիշել է Երևանի և Սյունիքի մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ “Յենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի “պատմական” հողերի մասին…
“Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին…Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը,ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ…Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը,Զանգեզուր-Գեյչան…Երևանը՝մեր պատմական հողն է և մենք՝ ադրբեջանցիներս պետք է հետ վերադարձնենք այդ հողերը…Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ…”,-բարբաջել է մազութոտված սուլթանը…
Ադրբեջանի բռնապետը,ում նախնիները Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնվել են 11-12-րդ դարերում,առաջին անգամը չէ,որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և բազմապատկում հայատյացությունը սեփական հասարակության մոտ…Ալիևն իր ելույթում հատուկ հայտարարել է,որ այդ հողերի մասին պետք է գիտենան երիտասարդները…
Զավեշտալի է,երբ 100-ամյակը այս տարի տոնող ադրբեջանցի ազգը,որի ներկայացուցիչն է Իլհամ բաբան հավակնություններ է ցուցաբերում Հռոմից ավելի հին Երևանի նկատմամբ…Շատ նորմալ է,եթե խոսքը վերաբերվում է քոչվոր և ավերող թուրքին…
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է,որ Իլհամ Ալիևը ոչ միայն մտադրություններ չունի փոխզիջումային տարբերակով լուծել Արցախյան հիմնախնդիրը,այլև հավակնում է կործանել ամբողջ Հայաստանը…Հաշվի առնելով այդ հանգամանքը,մենք էլ Բաքվի նման պետք է ընդամենը մասնակցենք այդ բանակցություններին և բավական բարձր մակարդակով հայտարարենք,որ ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի,որը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջան-Ատրպատականի հետ,Հայաստանը պետք է հետ վերադարձնի պատմական հայկական հողերը՝Փայտակարանը,Արցախի մեծ մասը,Ուտիքը,որոնք ժամանակավորապես գնտվում են քոչվոր թուրքերի վերահսկողության տակ…
Փորձը ցույց է տալիս,երբ մենք չենք պատասխանում Ալիևի հայտարարություններին,վերջինս ավելի է լկտիանում…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ