27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական օրենքի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքն ազատ էր

Սահմանադրական համարվող Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն այսօր խորհրդարանում դրվեց քվեարկության: Լինելով սահմանադրական օրենք՝ այն պետք է ԱԺ-ի կողմից ընդունվեր ¾ քվեարկությամբ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիջայանը նշեց, որ խմբակցությունում կան տարբեր մոտեցումներ, բայց ընդհանուր առմամբ օրենքի փոփոխությունները դրական են համարում. և խմբակցությունը կքվեարկի ազատ:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ դեմ ն քվեարկելու, քանի որ օրենքով ապահովված չէ դատավորների ներքին ազատությունը, և մասնավորպես դատական ակտը օրինականության տեսակետից կարող է ստուգման առարկա դառնալ:

«Ելքից» Էդմոն Մարուքյանն ավելացրեց, որ ընթացակարգերի խախտումներով է այս նախագիծը բերվել, ինչի համար դիմել է ԱԺ նախագահին: «Իհարկե, կան դրական կողմեր Դատական օրենսգրքում, բայց տասից ավելի առաջարկ եմ ներկայացրել, որոնք մերժվել են, այսինքն՝ սահմանադրական օրենքներն ընդունվում են առանց կոնսեսուսի, առանց ընդդիմության առաջարկները հաշվի առնելու, որոնք ապագայում խնդիր են առաջացնելու»,-ասաց նա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանձնարարեց շտկել անճշտությունները:

72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ քվեարկությամբ Ազգային ժողովը երկրորրդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ