Ադրբեջանցիներին վրդովեցրել է Արցախի արտադրանքը Մոսկվայում
Ադրբեջանական մամուլին և Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին կրկին անհանգստացրել է Արցախի անունը կրող ապրանքի վաճառքը ռուսաստանյան շուկայում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը փոխանցում է, որ այս անգամ ադրբեջանցիները Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում նկատել են «Արցախ» անունը կրող ալկոհոլային խմիչք, որն արտադրվել է Artsakh Brandy Company ընկերության կողմից: