Ստամբուլում հրդեհել են քրդամետ կուսակցության գրասենյակը
Ստամբուլի Փենդեք շրջանում հրդեհել են Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) գրասենյակը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ անհայտ անձինք կոտրել են գրասենյակի դռները, վնասել գույքը և հրդեհել շենքը:
Նշվում է, որ շենքի անվտանգության տեսախցիկները նկարահանել են միայն գրասենյակը հրդեհողին, որն արդեն ձերբակելվել է իրապապահների կողմից:
Ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: