24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերմանիան կասեցրել է տանկերի վաճառքը Թուրքիային` քրդերի դեմ դրանց օգտագործման պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել:

Գերմանիայի հասարակության շրջանում վրդովմունք են առաջացրել օրերս տարածված լուսանկարները, որոնցում երևում է, որ Թուրքիան գերմանական արտադրության տանկեր է օգտագործում Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների շրջանակներում:

Թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքը, հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին, գրում է, որ հասարակական վրդովմունքին գումարվել է նաև ընդդիմադիր կուսակցությունների ճնշումը, ինչի հետևանքով Գերմանիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ավելի վաղ ստանձնած պարտավորություններից:

«Der Spiegel»-ին տված հարցազրույցում Գաբրիելը հայտարարել է, որ իրենք անհանգստացած են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ իրենք չեն կարող զինտեխնիկա ուղարկել այն վայրեր, որոնցում զինված գործողություններ են տեղի ունենում: 

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ