29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ մեկը խելքից պակաս չէ, որ հասկանա՝ ԳՁՕ սնունդը առողջությանը վնաս է ու օգտագործի»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ հարկ է զգույշ լինել ԳՁՕ պարունակող սնունդ օգտագործելիս: Այս մասին նա նշեց այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Բագրատյանը նկատեց, որ ոլորտն առանձնապես ուսումնասիրված չէ, աշխարհի ոչ մի գիտնական հստակ պատասխան չի տվել՝ հետագայում ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա նման սննդի կիրառումը:  

 «Շատ զգույշ պետք է վերաբերվենք այս խնդրին, նաև մյուս երկրների փորձը նայենք, օրինակ՝ Իտալիայում արգելված է օրգանիզմի մեջ դրանց օգտագործումը, մեր մասնագետները պետք է Իտալիայի փորձն ուսումնասիրեն անպայման»,-կարծում է պատգամավորը:

Վերջինս նկատեց, որ առանձին օրենքով պիտի ամրագրվի, որ բացառությամբ հացահատիկի մյուս բոլոր սնունդները, որ ԳՁՕ են պարունակում, 0.9 տոկոսի դեպքում պետք է իրենց վրա մակնշված  տեղեկատվություն ունենան այդ մասին: «Մարդը պիտի կարողանա ինքը որոշել: Կա երկիր, որ ներկրումը թույլատրում է, բայց արտադրությունն արգելում է, ես կողմ եմ, որ այս պահին սա արգելվի, ոչ թե թույլատրվի: Նաև հենց ԵԱՏՄ շրջանակներում ՌԴ-ն ու Ղազախստանը և ներկրումը, և մշակումն են արգելում»:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանեց, որ մարդու առողջության հետ կապված հարցն անընդհատ ուսումնասիրությունների ներքո է, Առողջապահության նախարարությունն էլ է ուսումնասիրում, դրա համար կարևոր է նախազգուշացման սկզբունքը, որ տվյալ սնունդը պարունակում է ԳՁՕ , եթե պարզ դառնա,որ դա վտանգավոր է, ոչ մեկը խելքից պակաս չէ, որ հասկանա, որ իր առողջությանը վնաս է ու օգտագործի:

Մեզ համար կարևորը նախազգուշանալն է»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ