04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք է սպասել Բաքվի նոր սադրանքների

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է,որ փետրվարի առաջին տասնօրյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան և կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ…Պոպովը նշել է,որ համանախագահները տարածաշրջան են ժամանելու հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Կրակովում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության շրջանակներում…
“Ավանդույթ” է դարձել,երբ պաշտոնական Բաքուն տարածաշրջանային կարևոր այցերից,ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումներից առաջ գնում է իրավիճակի լարման և սադրանքներ է կազմակերպում հայ-ադրբեջանական կամ Արցախի և Ադրբբեջանի սահմաններին…
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից առաջ Բաքվի կողմից զինադարարի խախտման պատճառով մենք ունեցանք զոհ և վիրավորներ…
Համոզված եմ,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ ևս Իլհամ Ալիևը սադրանքների կդիմի և կրկին այդ կերպ կփորձի համանախագահներին ցույց տալ,որ դժգոհ է բանակցային գործընթացից…
Հ.Գ.Իլհամ Ալիևի համար սեփական զինվորի կյանքը գրոշի արժեք չունի,սակայն մեզ համար ամեն մի կորուստ ողբերգություն է…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ