03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աֆրին ներխուժելով՝ Էրդողանը մի շարք հարցեր լուծեց

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Թուրքիայի կողմից Աֆրին ներխուժելուց, ասաց, որ դրանով Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դեմ ծառացած մի շարք խնդիրներ լուծեց։ 

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներսում վերջին շրջանում ներքաղաքական լուրջ խմորումներ կային, որոնք իջեցրել էին Էրդողանի վարկանիշը։

«Թուրքական հասարակության մեջ լուրջ դժգոհություններ կային՝ կապված երկրում արտակարգ դրության հայտարարման, մի շարք ձերբակալությունների հետ»,–ասաց նա։

Թուրքագետի կարծիքով՝ Էրդողանը, Աֆրինի գործողությունը նախաձեռնելով,  չեղարկեց արտաքին քաղաքականության բացասական ազդեցությունն իր վարկանիշի վրա։

«Չեղարկեց երկար սպասված նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ քաղաքական դաշտ իջնելու շնորհանդեսը եւ մոռացնել տվեց երկրի ներսում կատարվող ոչ ժողովրդավարական իրողությունները»,–ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ