16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջուսի մերկ տղամարդուց տեղյակ չեն

Եթե քաղաքական քննարկումների հարթակում ՀՀ նախագահն է` իր կառավարությանը շշպռող ելույթով, ապա շոու բիզնեսի հարթակը վերջինաստղային հարսանիքներին զուգահեռ շարունակում է քննարկել համացանցում հայտնված երգչուհի Ջուսի սկանդալային լուսանկարները: Դրանցում Ջուսը պատկերված է մերկ տղամարդու հետ:

Որոշ օգտատերեր պնդում են, որ չարժե հանուն շոու-բիզնեսի կամ PR-ի նկարվել մերկ տղամարդու հետ. դա հայեցի չէ: Մյուսներն էլ ընդունում են նրան այնպես, ինչպես որ կա` ազատ, անկեղծ ու անկաշկանդ: Լուրեր տարածվեցին, թե գործընկեր աստղերը ևս քննադատում են Ջուսին համարձակության համար: թթթ

Սակայն, ինչպես պարզեց Henaran.am-ը, աստղերը նույնիսկ ծանոթ չեն այդ լուսանկարներին:

Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն հետևում հայկական շոու-բիզնեսին և չեն էլ լսել այդ լուսանկարների մասին:

Լեյլա Սարիբեկյանը ևս ոչ տեսել, ոչ էլ լսել էր սկանդալային լուսանկարների մասին: Համարձակ էսսեիստը`Վիոլետ Գրիգորյանն էլ տեղյակ չէ Ջուսի լուսանկարներից:

Սոֆի Մխեյանն էլ քաղաքում չէր:

 

 

 

33

jusi-skandalayin-lus-na24317.1

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ