Տունը զարդարել է 76 տոնածառով /ֆոտո/
Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Սելիա Թոմասը մեկ ամիս է` սկսել է զարդարել իր տունը` նախապատրաստվելով Ամանորին:
Սելիան ամեն տարի նոր տոնածառ է գնել, սակայն հինը դեն չի նետել: այսպիսով, նրա տանը 76 տոնածառ կա, որոնք հասնում են առաստաղին: Կինը որոշել է այս տարի բոլոր տոնածառերն օգտագործել ու զարդարել է տունը 76 տոնածառով:
Այս հանգամանքը շատ է ուրախացրել Սելիայի փոքրիկ թոռնուհուն: