Ե՞րբ սկսեցին տոնել Ամանորը
Ամանորը, որին նաեւ անվանում են Նոր տարի, Նավասարդ, տոն է, որը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։
Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։
Մեկ տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջ։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի:
Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։
Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։