Իսլամը դեմ է Ձմեռ պապիկին ու Ձյունանուշիկին
Ձմեռ պապին եւ Ձյունանուշիկին Տաջիկստանի ամանորյա հեռուստածրագրերից հանել են: Երկրի հեռուստահանձնաժողովի նախագահի տեղակալ Սաիդալի Սիդիկովը հայտարարել է, որ “այդ հեքիաթային կերպարները” որեւէ կապ չունեն իրենց ազգային ավանդույթների հետ, գրում է РИА Новости-ն:
Այս երկրում Ամանորի ժամանակ տոնածառի զարդարելը սկսել է միայն Սովետական միություն մտնելուց հետո: Սակայն դեռեւս 1998 թվականից երկրի բնակչության մեծամասնությունը, ովքեր մուսուլմաններ են, դեմ են արտահայտվում Նոր տարին նշելուն եւ դրա ավանդույթներին:
Իսլամիստական կուսակցությունն ու հոգեւոր առաջնորդները դեմ են այս տոնին`նշելով, որ այն “օտար է իսլամական աշխարհին”:
Ավելին, 2012-ի հունվարի մեկին Դուշամբեում սպանվել էր 24-ամյա մի երիտասարդ, ով ձմեռ պապիկի հագուստ էր հագած եղել: Սպանությունը տեղի էր ունեցել հենց Ձմեռ պապի կերպարի պատճառով: