08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը երևակայական հիվանդ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մեր արևելյան հարևանների մոտ կրկին “արցախյան” սրացում է…Ամենազավեշտալին այն է,որ պաշտոնական Բաքուն փորձում է կեղծել այլ երկրի ներկայացուցչի խոսքերը և այն ներկայացնել սեփական հասարակությանը որպես պաշտոնական Բաքվի դիրքորոշման հաղթանակ…
Հունվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ի 2017 թ-ի աշխատանքին վերաբերող մամլո-ասուլիս էր կազմակերպել,որի ժամանակ անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին…”Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանը և Ադրբեջանը…Ռուսաստանը,ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ անում են ամեն ինչ,որ ստեղծեն հակամարտության լուծման հնարավորություններ…”,-ասել էր ՌԴ արտգործնախարարը…
Այսպիսի հայտարարություններ արել են բազմաթիվ երկրների և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները…
Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի մամլո ասուլիսում հնչած մտքերը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ և ալիևյան ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագրի բնորոշմամբ “чурка” Հիքմեթ Հաջիևը հայտարարել է,որ Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունն այն մասին,որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով…Հետաքրքիր է,որտեղի՞ց է Հաջիևը Լավրովից լսել այսպիսի մտքեր…Նույնիսկ ալիևյան ԶԼՄ-ներն իրենց թույլ չէին տվել ամբողջ օրվա ընթացքուն այս աստիճան կեղծել Արցախյան հիմնահարցին վերաբերող ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը,ինչպես դա արեց Հաջիևը…Նույն հաջողությամբ կարելի էր Լավրովի անունից հայտարարել,որ հայերը գրավել են Բաքուն…
Ադրբեջանում Հաջիևին հավատացողները հպարտանում են Ալիևով և նրա քաղաքականությունով,իսկ չհավատացողների և այլազգի ընթերցողների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում,որ կամ Հաջիևը էժանագին ստաղոս է կամ էլ երևակայական հիվանդ…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ