02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչպե՞ս զարդարել 2014-ի ամանորյա սեղանը

2014 թվականի ամանորյա սեղանը զարդարելու համար ցանկալի է սեղանին դնել սպիտակ անձեռոցիկներ: Նախընտրելի է, որպեսզի դրանք զարդարեք ժապավեններով, որոնց վրա ամրացված են հուլունքներ:

Նոր տարվա գիշերը լավ կլինի, որպեսզի սեղանին դրվի թարմ հրուշակեղեն, բուլկի, բուրավետ խոտեր, պանիր:

2014-ը ձիու տարի է, իսկ ձիու սիրելի ուտեստը վարսակն է: Բնականաբար, պետք չէ այն հում դնել սեղանին: Կարելի է  պատրաստել վարսակով ճաշ եւ դնել սեղանի կենտրոնում: Նոր տարվա սեղանին ցանկալի է դնել բանջարեղենով ուտեստներ, աղանդեր, վարսակով թխվածքաբլիթ,  խնձորով գաթա: Ալկոհոլային խմիչքի փոխարեն խորհուրդ է տրվում խմել  հանքային ջուր, հյութ կամ կաթնային կոկտեյլ: Նոր տարվա սեղանից, իհարկե, շամպայնը չի կարող բացակայել:

Ի դեպ, Ամանորին՝ տոնածառի մոտ պետք է հաց և աղ դնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ