Ինչպիսի ոճ ընտրել` 2014-ը դիմավորելու համար
Ինչ է կարելի հագնել 2014-ը դիմավորելիս: Գալիք տարվա խորհրդանիշը փայտե կապույտ ձին է, իսկ այն արիստորկրատ կենդանի է համարվում: Դրա համար էլ անհրաժեշտ է ամանորյա հագուստի մասին նախապես մտածել եւ մանրամասն պատրաստվել: Պետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ դուք կատարյալ ոճ ունեք, ոչ թե տպավորություն ստեղծվի, թե դուք ամանորից 5 րոպե առաջ ինչ գտել, հագել եք:
Այս ամանորը խորհուրդ է տրվում մեղմ գույների մեջ դիմավորել: Անչափ կարեւոր է ընդգծել էլեգանտությունը:
Այս տարի հատկապես մոդայիկ են շոլկն ու ատլասը:
Տղամարդկանց համար նախընտրելի հագուստ է մուգ կապույտ կոստյումն ու էլեգանտ փողկապը:
Թե տղամարդկանց, թե կանանց ոճը կամբողջացնեն կաշվե աքսեսուարները:
Այս Ամանորին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել սանրվածքին: Ձին նախընտրում է հարթ եւ ուղիղ մազերը` արձակված կամ կապած:
Դիմահարդարումը պետք է լինի զուստ եւ էլեգանտ: