Աշխատանքներ ենք անում ընդունելու Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ ընթացիկ աշխատանքներից բացի իրենց համար կարևոր է փաստաթղթերի արխիվացումը, հրապարակումը, քաղաքացիների սպասարկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնեց, որ այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումները, դա պայմանավորված է նրանով, որ արդեն հասել է այն ժամանակը, երբ սկսում են թոշակ ստանալ նրանք, ովքեր 90-ականներին տեղափոխվեցին ՌԴ: 45 հազար քաղաքացի դիմել է արխիվ:
«2017-ը նշանավոր էր նաև հրատարակություններով»,-ասաց նա՝ օրինակ բելերով Նոր Նախիջևանի եկեղեցիների պատմական ուղու մասին պատմող գիրքը: Նա հավելեց, որ 2018-ին նշվելիք իրադարձություններին հիմա են նախապատրաստվում, մեծ, բուռն թափով իրականացվում է թվայնացումը:
Նա հայտնեց, որ քաղաքացիներն այլևս չեն գալիս արխիվ դիմելու, դիմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ապա էլեկտրոնային հասցեով դիմում:
Այս տարվա աշխատանքներից նա առաձնացրեց այն, որ ավարտվեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաթղթերը որպես նախագահ պատրաստելու աշխատանքները: «Հիմա աշխատանքներ ենք անում ընդունելու երկրորդ նախագահի փաստաթղթերը»: