Մենք ո՞վ ենք, ի՞նչ ենք … Արսեն Սաֆարյանի զարմանքը /վիդեո/
Երգիչ Արսեն Սաֆարյանը մանրամասն ծանոթ չէ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որ պիտի ներդրվի հունվարի 1-ից, սակայն որքանով ծանոթ է, կողմ է դրան, թեեւ զարմանքով արձագանքեց մեր հարցին:
”Շատ ծանոթ չեմ խոհանոցին, քանի տոկոս, ինչ կրիտերիաներով է որոշվում, սակայն կողմ եմ, քանի որ պիտի գա այդ հաստատուն իրավիճակը, որ մարդ երիտասարդ տարիքում աշխատում է, իսկ հասուն տարիքում վայելում է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ երգիչները երգում են, դրանց մասնակցում են, քանի որ վճարվում են, իսկ հիմա գումար չկա, և այդ պատճառով չեն մասնակցում համակարգի դեմ արվող և այլ ակցիաներին, ապա երգիչն ասաց. ”Հայտնի մարդիկ երբևիցե խորացել են` դուք ինչքան գումար եք վաստակում:
Դա էսթետիկորեն ճիշտ չի, երբ դու մտնում ես ուրիշի գրպանը, իսկ եթե հետաքրքրում է, թե ինչի երգիչ-երգչուհիները չեն մասնակցում այդ ակցիային, իսկ երգիչ-երգչուհիները որտե՞ղ են գրացված, որ մասնակցեն”:
Մեր դիտարկմանը, որ հասարակ քաղաքացիները, ովքեր ևս որևէ տեղ գրանցված չեն որպես աշխատող, մասնակցում են, նա արձագանքեց, որ մասնակիցները սովորաբար ինչճոր տեղ աշխատում են, և հարկեր են վճարում, իսկ իրենք`”Մենք ո՞վ ենք, ի՞նչ ենք, ո՞ւր ենք”:
Մանրամասները` տեսանյութում: