14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դպրոցականի դեմքն այլանդակվել է ուռուցքի պատճառով /ֆոտո/

17-ամյա Սառա Էտվելլը համացանցում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է իր տարօրինակ հիվանդության մասին: Աղջիկը, ով ապրում է կանադական Նոր Շոտլանդիա նահանգում, ի ծնե տառապում է մի հիվանդությամբ, երբ մարդու օրգանիզմը բազմաթիվ բարորակ ուռուցքներ է արտադրում: Դեռ փոքր ժամանակվանից աղջկա դեմքին սկսել է ուռուցք աճել, որի պատճառով դեմքի կեսն այլանդակվել է: Դպրոցական տարիներին այս պատճառով աղջկան դասարանցիները միշտ ծաղրուծանակի են ենթարկել:

“Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ վերջապես հասկանան, որ ես նորմալ մարդ եմ: Միգուցե մի օր մարդիկ դադարեն թունավորել ինձ, բայց մինչ այդ ես ուժեղ կլինեմ”,- ասել է աղջիկը: Այս խոսքերից հետո աղջիկը սկսել է հազարավոր նամակներ ստանալ, որտեղ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել նրան: Վերջին մի քանի տարիների ընթացքում աղջիկը մի քանի վիրահատությունների է ենթարկվել, սակայն դրանք առայժմ չեն օգնում նրան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ