23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հռոմի պապը՝ Հայտնության գրքի սուտ մարգարեն

Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. և ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արևելքի թագաւորին: 13 Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. 14 քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց պատերազմի հաւաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ համար (քանզի այսպէս ասաց Տէրը. 15 Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են և պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, և իրենց ամօթոյքները չերևան : 16 Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն:

17 Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. և երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. Եղա՛ւ: 18 Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ և որոտներ. և եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի վեր: 19 Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. և ընկան ազգերի քաղաքները. և Աստուած յիշեց մեծ Բաբելոնը և դրան տուեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը: 20 Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները: 21 Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով: Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, և որ երկնքում է, և կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր և սաստիկ:

ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ 19-ՐԴ ԳԼՈՒԽԸ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵԻ ՄԱՍԻՆ
Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին և նրանց զօրքերին՝ հաւաքուած, որպէսզի պատերազմ մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրայ, նաև ընդդէմ նրա զօրքի: 20 Եւ բռնուեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել իր արձանին: Եւ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրուող կրակէ լճի մէջ: 21 Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից: Եւ բոլոր թռչունները յագեցան նրանց մարմիններից:

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈԳԵՒՈՐ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆ
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ ԱՅՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ, ՈՐ ՆԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ, ՆՈՒՅՆՆ Է ԹԵ՝ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԳՐՔԻ ՊՈՌՆԻԿ ԲԱԲԵԼՈՆԸ ԿԱՌՈՒՑՈՂ ՉԱՐ ՈՒԺԵՐԻՆ: ԻՍԿ ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՔԱՂԵՑԻՆՔ ԱՎԱՆԳԱՐԴ ԹԵՐԹԻՑ ԱՐԴԵՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷՐ, ՍԱԿԱՅՆ ԽԻՍՏ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ԹԵ ԴԵՊՔԵՐԸ ՈՒՐ ԵՆ ՀԱՍԵԼ՝ ԻՐԵՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊՏՈՒՂՆԵՐՈՎ:

Թոմաս Վայնանդիի, ով մինչև վերջերս ղեկավարում էր Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների ասոցիացիան (USCCB)ՙ ԱՂՈԹՔԻ ԺԱՄԱՆԱԿ տեսիլք է տեսնում, և Աստված հաղորդում է նրան, որ Հռոմի պապը «չար» և «սուտ մարգարեն» է: Առաջնորդը նախ այդ մասին հայտնում է Հռոմի պապին, ըստ հոգևոր այն կանոնի, որ եթե եղբորդ դեմ բան ունես՝ նախ նրան ասա: Եթե լսի ու դարձի գա՝ լավ, եթե չլսի՝ ապա մի քանի հոգու հետ նույնն արա, եթե էլի չլսի՝ ՀԱՅՏՆԻՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ:

Թոմաս Վայնանդին այդպես էլ անում է: Հռոմի պապը ոչ թե դարձ է անում, այլ պահանջում է առաջնորդի հրաժարականը: Ապա Վայնանդին տեսիլքի մասին քննարկումներ է անում այլ եպիսկոպոսների հետ և ապա Աստծուց պատգամ է ստանում տեսիլքի մասին հայտնել ողջ քրիստոնյա հանրությանը, բոլոր եկեղեցիներին: Թոմաս Վայնանդին տեսիլքը տեսել է անցած տարի:

Ավելի մանրամասն՝ Ավանգարդի հրապարակման մեջ:

-Տեր Աստված, այս նեղ ու դժվար օրերին Դու Քո մեծ ողորմությամբ թիկունք լինես ողջ քրիստոնյա աշխարհին և Հայոց Քո հոտին: Հեռու պահես մեզ ամենայն մոլորումից ու հոգևոր բոլոր վտանգաբեր կործանումներից: Ամե՛ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ