Իտալացին ռումբով տուն է ժառանգություն ստացել
Իտալիայի Վիչենցա քաղաքի 61-ամյա բնակիչը չպայթած ական է հայտնաբերել վերժերս ժառանգած տանը:
25 սանտիմետրանոց ռումբը եղել է պահարանում: Թե ինչպես է այն պահարանում հայտնվել, անհայտ է:
Տանտերը վախեցել է ականին ձեռք տալ եւ ոստիկանություն է կանչել: Նրանք հաստատել են որ դա ական է, այն էլ` Առաջին համաշխարհային պատերազմից մնացած:
Պարզվել է, որ տղամարդու մորաքույրը, ով նրան կտակել էր իր տունը, երկար տարիներ ապրել է` ռումբը տան պահարանում եւ նույնիսկ պատկերացում չի ունեցել իր “վտանգավոր հարեւանի” մասին: