08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կալանավորին տեսակցության եկած քաղաքացու կոշիկների միջից թմրամիջոց է հայտնաբերվել

2017թ. դեկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.-ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված: Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ