27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բանկերը տոկոսների մեջ խաբո՞ւմ են. Ժողովուրդ

Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վար­կերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչեւ 24-25 տոկոս:

Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի հա­մար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը՝ 450 հազար դրամից ոչ ավելի: Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը, հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ու­սանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ ուսանողը եւ երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան: Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ