Մաքուր էջից. ներում չի լինելու
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ներել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011-2016թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015- 2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Ֆիքսում ենք, որ այսօրվանից մաքուր էջից ենք աշխատում իրենց հետ, բայց հետագայում էլի կուտակում չենք անելու, բացառվում է, որ գանք էլի իրավիճակի, երբ կուտակում լինի, էլ կուտակում չի լինելու, ներում չի լինելու»: