Արտակարգ. բուք է սկսվել
Առատ տեղումները Գյումրիում սկսվել էին գիշերվանից, գրեթե ամբողջ օրը շարունակվեցին ձյան տեսքով տեղումները, իսկ այժմ քամու արագությունը մեծացել է, ինչի հետևանքով սկսվել է բուք:
Մոտ 10-15 սմ ձյան ծածկույթ կա արդեն: Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր սպասել տեղումները դադարելուն, որից հետո միայն աշխատեցնել համապատասխան տեխնիկան: Միայն աղ ու ավազ էին շաղ տալիս քաղաքի կենտրոնական որոշ փողոցներին:
Տրանսպորտային միջոցները բավական զգույշ էին վարում, քանի որ ձյան շերտի տակ մերկասառույց էր գոյացել, մի քանի օր առաջ տեղացած ձյան հալոցքների հետևանքով:
Այս պահին քամի ուժգնությունը մեծանում է Գյումրիում:
Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները հավատացրեցին, որ փակ ճանապարհներ չկան: Բայց տեսանելիությունը ցածր է, որոշ հատվածներում, թեև աշխատում է տեխնիկան, բայց հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Ցողամարգ գյուղի մոտ քամին նորից փակվում է ճանապարհը:
Խորհուրդ են տալիս, դուրս գալ ձմեռային անվադողերով, հնարավորինս ուշադիր հետևել երթևեկությանը: