Երևանում քաղաքացին կրակոցներ է արձակել շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ
Դեկտեմեբրի 1-ին կրկոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած «ԻԺ 58» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Կանչով նշված վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակվել է 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ:
Կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, նրա մոտ հայտնբերվել է նաև «ԻԺ 58» տիպի հրացանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է: Նախնական տեղեկություններով էքսկավատորը պատկանում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ին: