28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի ամենամեծ նվաճումը՝ վերացել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը

Ըստ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննսիյանի՝ ՄԻԱՎ-ով հիվանդների սեռային համամասնությունը հետևյալն է՝ 70%՝ տղամարդիկ, 30%՝ կանայք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՄԻԱՎ–ի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է 2014–ին (334)։ 2015–ին գրանցվել է 294 նոր դեպք, իսկ 2016-ին՝ 303։

Հայաստանում ՄԻԱՎ վարակի ամենաառաջին դեպքը գրանցվել է 1988–ին։ Մինչ օրս Հայաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակակիր 2865 հիվանդ։

Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով։ Ավելին՝ ՄԻԱՎ վարակի դեպքերի մեծ մասը այս կամ այն կերպ կապված է միգրացիայի հետ. ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող հայերի մոտ 70 տոկոսը եւ նրանց սեռական զուգընկերները վարակվել են Ռուսաստանում արտագնա աշխատանքի ժամանակ։ Հետաքրքիր է, որ ՄԻԱՎ–ով ապրող հայերի միայն 30 տոկոսն են կանայք, եւ նրանց ճնշող մեծամասնությունը վարակվել է հետերոսեքսուալ սեքսի ժամանակ։ Կանանց շրջանում այլ ճանապարհով, օրինակ, ներարկիչով թմրանյութեր օգտագործելու հետեւանքով վարակվելու դեպքերը եզակի են։

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻԱՎ վարակը երկար ժամանակ որեւէ կերպ չի դրսեւորվում։ Ոչ մի ախտանշան չունենալով՝ հիվանդները հաճախ չեն էլ հասկանում, որ վարակվել են։ Հայաստանում ՄԻԱՎ դրական կարգավիճակով մարդկանց հաշվարկված քանակը 3300 է։ Այսինքն՝ այս պահին երկրում կա մոտ 500 մարդ, որոնք վարակված են, բայց դեռեւս չգիտեն այդ մասին։ Շատ կարեւոր է գտնել այդ մարդկանց, որպեսզի նրանք սկսեն բուժում ստանալ եւ դադարեն տարածել հիվանդությունը։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ անդամ Հովհաննես Մադոյանը նկատեց. «Հայաստանի ամենամեծ նվաճումը կարելի է համարել այն, որ հանդիսանում է երկիր, որը վերացրել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ