01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա խարդախություն է․ Մելիտա Հակոբյանը՝ «Գարդասիլ»-ի մասին /տեսանյութ/

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը վստահ է՝ ողջ աշխարհում գիտնականները հենարան են ժողովրդի համարիսկ Հայաստանում հակառակն է։
«Գիտնականները ժողովրդից դուրս եկած, նրանց հաշվին գիտնական դարձած մարդիկ են, պետք չէ, որ կծկվեն, և ամեն մեկն իր տեղում նստի ու ոչինչ չասի։ Իսկ ումի՞ց պետք է ազգաբնակչությունը ստանա ինֆորմացիա։ Եթե գիտնականները լռում են, ո՞վ պետք է պաշտպանի մեր ազգաբնակչության շահերը»։
Խոսելով «Գարդասիլ» պատվաստանյութի մասին՝ բանախոսը նշեց՝ տարիներ առաջ, երբ պատվաստում էր արվում, պատվաստանյութը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էր։
«Ես երեկ զանգեցի մեր Ստավրոպոլի փորձագետներին, և ասացին, որ այնտեղ մանկատներում են «Գարդասիլը» փորձարկում, դա խայտառակություն է։ Սիրելի հայրեր և մայրեր, եթե ուզում եք պատվաստել ձեր երեխային, ապա տարեք և պատվաստեք, դա կամավոր սկզբունքով է, դուք կարող եք և հրաժարվել։ Եթե պատվաստեք, հիշեք՝   եթե հետագայում ինչ-որ բան լինի ձեր աղջկա հետ, ապա պատասխանատուն լինելու եք դուք։ 

Դուք ձեր աչքով տեսե՞լ եք պատվաստանյութը, սերտիֆիկատը նայե՞լ եք։ Ես կասկած ունեմ, որ դա խարդախություն էր։ Ես առաջարկում եմ, որ ԱՆ աշխատակիցները, որ այդպես պաշտպանում են, թող իրենց երեխաներին, թոռներին մեր ներկայությամբ պատվաստեն, ես ոչ ոքի չեմ վստահում», – նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ