Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը: Նախագահները քննարկել են միջազգային հիմնական խնդիրները:
Նախագահ Օլանդը կոչ է արել Ալիեւին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հնարավոր լինի ավարտին հասցնել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիեւը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Հիշեցնենք, որ ֆրանսահայերը Ալիեւի այցի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Փարիզում ադրբեջանական դեսպանատան մոտ: Իսկ նախօրեին ցույցեր էին կայացել Մարսելում եւ Պրովանսում: