Ջիգարխանյանի կինը հղի՞ է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հայտարարել է, որ հղի է: Նա հրաժարվել է գնալ հարցաքննության, ասելով, որ վատ է զգում իրեն, քանի որ հղի է, գրում է «Комсомольская правда»-ն։
Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի հաղորդման հիման վրա՝ նրա աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու հարցով։ Դերասանը մեղադրում է նախկին կնոջը:
Վիտալինային հարցաքննության են կանչել, սակայն մի քանի անգամ հետաձգել է գնալը, իսկ վերջում հրաժարվել՝ ասելով, որ հղի է, եւ իրեն անհանգստանալ չի կարելի: Նա ասել է, որ Թբիլիսիում է, ստիպված է դուրս չգալ՝ հղիության չվնասելու համար։
Հայտնի չէ սակայն, թե Վիտալինան հղիությունը հաստատող փաստաթուղթ ոստիկաններին ներկայացրել է, թե ոչ։