23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Մենք ըմբոստանում ենք, երբ նախարարությունը պահանջում է անցնել լրիվ անվճար կրթության»

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանն այսօր մասնագիտական կրթության հինախնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներին նշեց, որ իրենց կենտրոնը արտադրում է նկարիչներ և քանդակագործներ, ովքեր ստանում են նկարիչ դասավանդողի որակավորում: «Մենք, չգիտես՝ ինչու արգելում ենք նրանց գյուղերում հանրակրթական դպրոցում աշխատել կերպարվեստի դասատու: Եթե երեխան Չինարի գյուղից գալիս է, ստանում կրթություն, մենք նրան պարտադրենք, որ ստանա մանկավարժական բարձրագույն կրթություն, որը ֆորմալ բնույթ է կրում հիմնականում: Երեխան զուգահեռ սկսում է աշխատել, որպեսզի վարձավճարի խնդիր լուծի:

Հավանականությունը, որ նա հետ կդառնա Չինարի գյուղ, սարսափելի քիչ է, այսինքն՝ մենք նպաստում ենք միգրացիային, խոչընդոտում տարածքային համաչափ զարգացմանը»,-ասաց նա:

Աննա Մնացականյանն առաջարկեց սահմանել բացառություններ՝ հաշվի առնելով բնակչության թիվը, համայնքի փոքրությունը և փոքր համայնքների պարագայում թույլ տալ, որպեսզի միջին մասնագիտական կրթություն ստացածները աշխատեն օրինակ՝ պետական հաստատություններում, որտեղ թափուր տեղեր են լինում ամիսներով: «Վստահ եմ, որ սա ոչ միայն մեր դաշտին է վերաբերում»: Ինչ վերաբերում է պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու մինչև հիմա միջին մասնագիտական կրթությունն աբողջովին անվճար չէ, նա նշեց. «Մեր մասնագիտություններն ունեն որոշակի նրբություններ և առանձնահատկություններ:

Մենք ըմբոստանում ենք, երբ նախարարությունը պահանջում է, որպեսզի մենք լրիվ անցնենք անվճար կրթության, մենք կունենանք խնդիր, ես պիտի ունենամ արտաբյուջե, ունեմ ծախսեր, որոնք բյուջեն չի կարող փակել, առանց դրանց ես չեմ կարող ապահովել որակ, չարժե միանշանակ պահանջել անվճար կրթություն, կարելի է անդրադառնալ առանձնահատկություններին ու սահմանել բացառություններ»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն արձագանքեց, որ շտապողականություն են ցուցաբերել, ասում են, որ միջին մասնագիտական ծրագիրն անցածը իրավունք չունի դասավանդել դպրոցում: «Մինչև 18 թ-ը պետք է բերենք, խնդրենք, որ ԱԺ-ն փոխի այդ հատվածը: Որովհետև մենք ունենք 25 տարվա փորձ ունեցող մանկավարժներ, որոնց գիտելիքների հետ ոչինչ չի կարող համեմատվել, նրանք ատեստավորում են անցել, տարբեր դասընթացների են մասնակցել»:

Նախարարը նկատեց, որ նոր օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի երիտասարդին նույն մասնագիտական բակալավիրատի շրջանակնում ստանալ լրացուցիչ իր 80 կրեդիտը, նման կերպ իրավունք ունենան իր մանսագիտությամբ աշխատել: «Ինքը կլինի նկարչության ուսուցիչ, այլ առարկաներ չի կարողանա դասավանդել, նույն խնդիրն ունի պոլիտեխնիկը, չի կարողանում ֆիզիկայի ուսուցիչ աշխատել, իրեն կրեդիտներ է պակասում»:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ