Սարսափ. 19-ամյա աղջկան առեւանգել են ու 10 տարի գերության մեջ պահել /տեսանյութ/
Կինը 10 տարի անցկացրել է սեռական գերության մեջ։ Երբ նա 19 տարեկան է եղել, մի տարեց իտալացի տղամարդ փախցրել է նրան ու այսքան ժամանակ գերության մեջ պահել։
Կնոջը հայտնաբերել են պատահաբար։ Իտալացի ոստիկաններին ահազանգ է եկել, որ նկուղներից մեկից սարսափելի հոտ է գալիս։ Նրանք այնտեղ կարողացել են մտնել միայն հատուկ դիմակներով՝ հոտից չխեղդվելու համար։
Պարզվել է, որ այդ նկուղում տղամարդը պահելիս է եղել իր զոհին՝ երկաթե մահճակալին կապված։ 10 տարվա ընթացքում կինը երկու անգամ երեխա է լույս աշխարհ բերել՝ տղան այժմ 9 տարեկան է, աղջիկը՝ 3։ Իտալացին երեխաներին էլ մոր հետ փակել է նկուղում ու հին ու փչացած սնունդ տվել։ Երեք գերիներն էլ չափազանց կեղտոտ ու սովահար են եղել։
Այժմ տղամարդը ձերբակալված է, կինն ու երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։