25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոտքս հատուկ եմ դուրս թողել, հասարակ ոտք է … ». Նազենի Հովհաննիսյանը՝ թիրախում

Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին իր հանգիստը լուսանկարներով պարբերաբար կիսում է հանրային հարթակում,  պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: իսկ էննադատում են դերասանուհուն նրա համար,որ ծովափնյա հանգստից վերարկուով լուսանկար է հրապարակել: Հաղորդավարուհին գրել է.

«Երբեմն թվում է, թե ապրում ենք զուգահեռ աշխարհներում։ Գրված օրենքների աշխարհն անցել է վաղուց, չգրված օրենքներինը նորից, զրոյից պիտի սաղմնավորվի։ Որովհետև չկա վաղուց էն «հին աշխարհը», որում ապրում էինք, իսկ նորին մենք անընդհատ պատրաստ չենք։ 

Մենք սահմանում ենք մեր ազատությունն ու մտքի թևերին ծանրոցներ կախում, կապկպում, որ թռիչք չլինի, որովհետև վախենում ենք տեսնել նոր աշխարհը՝ բարձրից, մեզ համար անսովոր դիտակետից, վախենում ենք մեր երևակայությունից կամ ուղղակի վախենում ենք լինել ուրիշ։

Մենք դադարել ենք սիրել ՏԱՐԲԵՐ-ը, տարբերությունը դժվարամարս է, ոմանց համար նույնիսկ՝ ԱՆՄԱՐՍԵԼԻ։ Դրա մասին է «հասարակությունը»։ ) հասարակ բառից է, հասարակների մեծամասնությունն է, որը հաճախ չի հասկանում կարևորագույնը. հասարակ լինել, չի նշանակում լինել սովորական, ինչպես որ «հասարակ» օվկիանոսը երբեք չի կարող լինել սովորական։ Մենք, դարձել ենք սովորական հասարակ- ություններ, որովհետև անհատն անհարմարություն է… )) 

հ.գ իսկ ո՞ վ է ասել, որ ծովափին չի կարելի լինել վերարկուով) ես վաղուց ինքս եմ որոշում իմ ձևն էլ, բովանդակությունն էլ։ Միայն ափսոս, որ հասարակ- ությունը ձևն է տեսնում, ոչ թե Հասարակ, բայց հաստատ տարբերվող բովանդակությունը:

հ.գ. նրանից, թե ինչ հագուստով ես դու նայում Օվկիանոսի աչքերին, չի փոխվում և ոչ էլ նսեմանում է նրա անծայր Գեղեցկությունը։ 

հ.գ.2 իսկ ոտքս հատուկ եմ դուրս թողել, հասարակ ոտք է, շատ արտասովոր պայմաններում)»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ