17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Աննա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.45-ից 15.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, 50 եվրո, 4.000 դրամ և իր սոց.քարտը, իսկ բանկոմատից կանխիկացրել են 53.000 դրամ` պատճառելով 90.000 դրամի վնաս: 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 19.40-ին Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ