Վերջին հրաժեշտ Նելսոն Մանդելային. ՀԱՀ-ում հավաքվում են աշխարհի լիդերները /վիդեո/
ՀԱՀ ազգային հերոս, նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգիստը կանցկացվի Յոհանեսբուրգի 94 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում:
Նրա հոգեհանգստին կմասնակցեն 91 երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ, ինչպես նաեւ 10 նախկին նախագահներ:
ՀԱՀ են ժամանել արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջիմմի Քարթերը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ նույնպես ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Նելսոն Մանդելային, հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է, որ երեքշաբթի հոգեհանգստի արարողությանն Օբաման հանդես կգա 20 րոպեանոց ելույթով. նա կներկայացնի Մանդելայի ազդեցությունը ՀԱՀ-ի եւ անձամբ իր վրա:
Մանդելային հրաժեշտի արարողությունը կտեւի 4 օր: