31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտակարգ դեպք Վանաձորում. տղան ընկել է գնացքի տակ. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Հարավկովկսւսյան երկաթուղու գնացքի տակ Է ընկել 26- ամյա երիտասարդ, որի վրայով անցել Է ավելի քան 90 մետրանոց գնացքը: Գնացքը հարվածել Է տղա­յին, նա ընկել է երկաթգծե­րի վրա ու պառկած մնա­ցել: Հարվածի հետեւաքնով նա ստացել է մարմնական վնասվածքներ:

Երիտասարդը Վանաձոր քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Լեւոն Սուրենյանն Է: Թիվ 3026 գնացքի մեքե­նավար Սիրեկան Սարգսյանը թերթի հետ զրույցում մանրամասնելով կատարվածը՝ պատմեց. «Գլուխը կախ, ձեռքերը ջեբը երկու գծերի արանքով կերթար ինքը, ես սիգնալ տվեցի, նայեց պոեզին ու շարունակեց ճանա­պարհը, 3-5 մետր Էր մնացել, միան­գամից մտավ գիծը»,- ասել է նա: Մեքենավարի խոսքով՝երբ տե­սել Է, տղան արդեն գնացքի տակ Է, անմիջապես արգելակել Է. «4-րդ վագոնի տակից ենք հանել իրեն»: Տղային անմիջապես տեղափո­խել են Վանաձորի բժշկական կենտրոն՝ գլխի շրջանում ստա­ցած բազմաթիվ վնասվածքնե­րով: Ականատեսների պատմելով իրենք տեսնելով, որ տղան գնացքի տակ Է, գոռացել են, որ պառկի. «Մենք գոռացինք, որ պառկի, ասինք չհելնես, գլուխը պահի տակ բարձրացրել էր ու…»:

Վանաձորի բժշկական կենտ­րոնից փոխանցեցին, որ տղան ստացել Է գլխուղեղի ցն­ցում, գլխի շրջանում բաց վերքեր, ձախ սրունքթաթային հոդի բաց վնասվածք, ինչպես նաեւ վնաս­վածքներ գոտկատեղի շրջանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ