Կրիշտիանու Ռոնալդուն ու Իրինա Շեյկը չեն ամուսնանում. Շեյկը վախենում է
Շրջանառվող լուրերը, որ շուտով կայանալու է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա զուգընկերուհու Իրինա Շեյկի նշանադրությունը, ապա նաև ամուսնությունը, հերքել է Իրինայի տատիկը` Նինա Ֆեոդորվան: Նա sovsport.ru կայքին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է թոռնուհու և ֆուտբոլիստի հարաբերություններին:
Տատիկի խոսքերով` Իրինան առայժմ չի պատրաստվում ամուսնանալ Ռոնալդուի հետ, քանի որ վախենում է ‘տանը նստելուց’:
‘Ամուսնության մասին վերջերս խոսել եմ Իրինայի հետ: Նա չի պատրաստվում ամուսնանալ: Ասում է` ինչու շտապեմ: Նրա աշխատանքը դեռ լավ է, իսկ եթե ամուսնանա, երեխա ունենա, ապա վերջ՝տանը կնստի’,- ասել է Նինա Ֆեոդորովան:
Ով գիտե, կարող է հենց դա է պատճառը, որ վերջերս Ռոնալդուն այնքան էլ ուրախ չէ…