02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

2 ֆուտբոլիստի ազատում են պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Արտակ Լևոնի Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Սուրիկի Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների  մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Հարցը չզեկուցվողների մեջ էր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ