12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Թանկ նստեցին Բալասանյանի գրպանի վրա. Առավոտ

՛՛Երեկ Գյումրիում խոսակցության գլխավոր թեման թատրոնի շենքի բակից հանված պուտինյան եղեւնիներն էին՛՛,-գրում է ՛՛Առավոտն՛՛ ու շարունակում. ՛՛Գյումրեցիներն ամենուր, անգամ տրանսպորտի մեջ թաղում ու հանում էին եղեւնիները տանող­ներին: Անգամ Գյումրու ավագանու արտահերթ նիստը սկսվեց այդ թե­մայով: Ավագանու անդամ Մխիթար Սահակյանը ձայն խնդրեց իր վր­դովմունքը հայտնելու համար: Նա իր խոսբը սկսեց այսպես. ՛՛Սիրտս կտրաքի, էլի, եղեւնիների հարցը մի հատ կարգավորվի, էլի, սաղ քաղաք չգիտեմ ինչղ կեղնի… Ի՞նչդ բդի եղնի՛՛: Սամվել Բալասանյանն էլ արձագանքեց. ՛՛Իրոք բոլորիս տրամադրությունը փոխվեց, լավ չէ, որ եղեւնիները հանեցին տարան: Ճիշտն ասած’ ինչ-որ հնչեղություն ստացավ, բայց մի բան ասեմ’ ջեր­մոցային էին: էդ նոճիները այդտեղ, էդ թփերը տեղին չէին, որովհետեւ եթե էդ նոճիներն այդտեղ լինեին, հետագայում կբարձրանային եւ կփակեին…՛՛:

Ավագանու նիստի ավարտից հետո թատրոնի շենքի դիմացով անցնելիս, մեր տեսախցիկն արձա­նագրեց, որ պուտինյան եղեւնիների փոխարեն նոր ծառեր’ բազմամյա, ցրտադիմացկուն կենսածաոեր բե­րեցին ու տնկեցին: Գագիկ Ավետիսյանը, որը Գյումրու ՛՛Բարիք՛՛ ընկե­րության տնօրենն է, մեզ հետ զրույ­ցում ասաց, որ այս տեսակը,40 աստիճան ցրտին անգամ դիմանում Է, եւ այն տնկում են Սամվել Բալասանյանի ճաշակով եւ անձնական փողերով՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ