19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնի հանդիպումը «CIA»-ի ղեկավարի հետ

1994-ի օգոստոսին Նախագահ Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում, ԱՄՆ նախագահի անձնական հյուրերի ընդունելությունների տան, երեկոյան 9։45 ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Վուլսիին։ Նախագահի այցի գրաֆիկում այդ հանդիպումը մատիտով է նշված, դրա համար էլ օգտագործում եմ «գաղտնի հանդիպում» եզրույթը, չնայած այն նախատեսված է եղել։ Վուլսին հանդիպման մանրամասները չի հիշում, միակ հույսս Տեր-Պետրոսյանն է, որ պատմի, թե ի՞նչ էր Վուլսին ակնկալում ստանալ Տեր-Պետրոսյանից Սիրիայում, կապված հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի գործունեության հետ,
որը ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք էր ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում։ Հանդիպմանը՝ իմ տեղեկություններով հայկական կողմից մարդ չի մասնակցել։ Պատմական տեղեկատվության միակ կրողը Նախագահ Տեր-Պետրոսյանն է։

Նկարում Տեր-Պետրոսյանի մեքենան է, կայանած Բլեյեր Հաուսի դիմաց։

Սուրեն Սարգսյանն է գրել ֆեյսբուքյան էջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ