22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Միգրանտներն աշխատում են այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները չեն ուզում աշխատել. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել ուղիղ եթերում` “Վարչապետի հետ զրույցի” ընթացքում, գրում է gazeta.ru-ն:  Խոսելով միգրանտների խնդրից` ՌԴ վարչապետն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ։ Նա նշել է, որ մասնագետների ներհոսքի համար պայմաններ են ստեղծվում։

“Ռուսաստանին պետք են այն քաղաքացիները, որոնք պատրաստ են ցածր որակավորման աշխատանք կատարել, օրինակ՝ շինարարության ոլորտում։ Մեզ կառուցողներ են պետք: Մարդիկ գալիս են եւ աշխատում այն տեղերում, որտեղ մեր քաղաքացիները չեն ցանկանում եւ պատրաստ չեն աշխատել”,- ասել է Մեդվեդեւը։

Միեւնույն ժամանակ վարչապետն ասել է, որ ով գնում է Ռուսաստան, պետք է հարմարվի իրենց կյանքին. “Պետք է խոսի ռուսերեն, ընդունի մեր սովորույթները եւ իրեն քաղաքակիրթ պահի, իսկ նրանք, ովքեր օրենք են խախտում, պետք է արտաքսվեն”,- ասել է Մեդվեդեւը` նշելով, որ այս տարի 380 հազար մարդ անօրինական է գտնվել Ռուսաստանում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ