06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ-ը կտրամադրի 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ

Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով: Փոխնախարարն ասաց, որ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել: «Ունենք մեկ տեխնիկական խնդիր Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք»,-ասաց Արտակ Զաքարյանը և ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ